Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:57

Զինամթերքն ընդունում է հանձնաժողովը. Արտակ Դավթյանը՝ «Պատրոն Դավոյի» մեղադրանքի,գործի շրջանակներում հարցաքննվելու մասին

Զինամթերքն ընդունում է հանձնաժողովը. Արտակ Դավթյանը՝ «Պատրոն Դավոյի» մեղադրանքի,գործի շրջանակներում հարցաքննվելու մասին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մինչ այս պահը չի մեկնաբանել իր նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի՝ նույն ինքը «Պատրոն Դավոյի» հետ կապված կոռուպցիոն սկանդալը:

Երեկվանից նրա հետ կապ հաստատել չի հաջողվում: ՀՀ ԱԱԾ-ն երեկ տեղեկացրել էր, որ «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, սակայն մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության հրանոթի արկեր, որոնք էապես զիջել են մարտավարական հատկանիշներով:

Արդյունքում, ըստ ԱԱԾ-ի, այդ զենքերը կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ, եւ արդյունքում խարդախությամբ հափշտակվել է 1 միլիոն դոլար գումար:

Armtimes.com-ը զրուցել է 2018-ի հունիսից ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Արտակ Դավթյանի հետ: Վերջինս ոչ միայն պնդել է, որ տեղյակ չի եղել՝ մատակարարված զենքի անորակ լինելուց, այլև ասել է՝ չի իմացել, որ Դավիթ Գալստյանը նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն է եղել:

— Պարոն Դավթյան, ձեր աշխատելու տարիներին Դավիթ Գալստյանը եղե՞լ է նախարարի խորհրդական:  

— Խորհրդակա՞ն, ես տեղյակ չեմ, ի՞նչ խորհրդականի մասին է խոսքը:

— Այսինքն նրան գիտեք որպես զենք մատակարարող անձ:

— Այո:

— Քանի որ համընկնում են ձեր պաշտոնավարման եւ բանակին, ըստ ԱԱԾ-ի, նրա կողմից անորակ զենքի մատակարարման տարեթվերը՝ ինչ-որ տեղեկություններ ունե՞ք հանգամանքների վերաբերյալ: Տեղյակ եղե՞լ եք, որ մատակարարված զենքով հնարավոր չի եղել մարտական խնդիրներ լուծել:

— Ես էդպիսի տեղեկատվություն չունեմ: Զինամթերքն ընդունում է հանձնաժողովը, պայմանագրերը կնքում են պաշտպանության նախարարությունում: Եթե մասնագետները համարում են, որ դա կիրառելի է՝ ընդունում են, եթե համարում են կիրառելի չէ՝ չեն ընդունում:

— Ո՞ր հանձնաժողովի մասին եք ասում:

— Յուրաքանչյուր դեպքում պատասխանատու ստորաբաժանումներից կամ շահագրգիռ ստորաբաժանումներից ստեղծվում է հանձնաժողով՝ նյութական միջոցները ընդունելու համար:

— Այսինքն այդ հանձնաժողո՞վն է պատասխանատու…

— Բայց խնդիրը ինչո՞ւմն է: Մի հատ հասկանանք՝ խնդիրը պայմանագրի առարկա՞ն է, պայմանագրին չի՞ համապատասխանում. էդ դեպքում պայմանագրի խնդիրն է, շա՞տ է, թե՞ քիչ է, կիրառվե՞լ է, թե՞ չի կիրառվել, ճի՞շտ է կիրառվել, թե՞ սխալ է կիրառվել, չի՞ համապատասխանում կիրառման նորմերին՝ ես չգիտեմ:

— Ըստ հաղորդագրության՝ մարտական խնդիր չի կատարվել:

— Հաղորդագրության մեջ պարզ չի. իսկ մարտական խնդիրը ո՞վ է կատարում:

— Զինվորը:

— Իսկ կատարե՞լ է, չի՞ կատարել, ես տեղյակ չեմ, տեղեկատվություն չունեմ… Պատերազմի ընթացքում ես չեմ եղել պաշտոնատար անձ, դրա համար կիրառողներին պիտի հարցնեք, խնդիր եղե՞լ է, ես չեմ իմանում:

— Դե հիմա ԱԱԾ-ն ասում է՝ խնդիր եղել է:

— Դատարանի որոշումն ունե՞ք:

— Դատարանում դեռ քննվում է կալանքի հարցը:

— Իսկ ԱԱԾ-ի հաղորդագրությունում ի՞նչ է գրված. ծանոթություն. վերոնշյալ հանցանքի մեջ մեղադրվողը կամ կասկածյալը անմեղ է, քանի դեռ չկա դատարանի որոշում: Ես էլ եմ նույնը ասում, դուք ինչո՞ւ եք եզրակացություններ անում: Ինքն էլ է չէ՞ ասել՝ մինչեւ դատարանի որոշում չլինի, ոչինչ չի կարելի պնդել: Ո՞նց կարելի է ասել՝ ինքն է մեղավոր, հանձնաժողովն է մեղավոր, ՊՆ-ն է մեղավոր:

— Մեր տեղեկություններով, դուք եւ Դավիթ Տոնոյանը ռուսական «Օրսիս» ընկերությունից զենք գնելու հետ կապված տարաձայնություններ ունեիք: Դավիթ Գալստյանից գնելու վերաբերյալ է՞լ են եղել տարաձայնություններ, ո՞ւմ խոսքն է եղել որոշիչը, որ հենց նրա հետ պետք է կնքվի պայմանագիր:

-Օրենքի՝ ոչ մեկի խոսքը, իսկ տենց տարաձայնություններ չի եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՊՆ նախկին նախարարի խորհրդական Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+