Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:56

Եղիշե Կիրակոսյանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը կարձանագրի Ադրբեջանի խախտումները և կպարտավորեցնի փոխհատուցում վճարել

Եղիշե Կիրակոսյանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը կարձանագրի Ադրբեջանի խախտումները և կպարտավորեցնի փոխհատուցում վճարել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը մանրամասն կքննարկի Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ գանգատում ներկայացված փաստարկներն ու կարձանագրի նրա կողմից թույլ տրված խախտումները: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կիրակոսյանն ասաց, որ Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատը մեծածավալ աշխատանքի արդյունք է, որն իր մեջ ներառում է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքների խախտումների վերաբերյալ փաստարկները:

«Խախտումների ծավալը շատ մեծ է, դրա համար պահանջները բավականին մանրակրկիտ են ներկայացվել: Վերջնական ակնկալիքը որոշակի փոխհատուցումն է՝ կոնկրետ անձանց իրավունքների խախտման համար. խոսքը թե՛ գույքային վնասի մասին է, թե՛ ոչ գույքային վնասի»,- նշեց Կիրակոսյանը: Անդրադառնալով ՄԻԵԴ-ում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված գանգատին և այդ մասով ձեռնարկվող քայլերին, Կիրակոսյանը կարևոր է համարում Հայաստանի կողմից ներկայացված գանգատը:

Բացի այդ, ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի, Ադրբեջանի գանգատն ունի բավականաչափ թերացումներ իրավական առումով և խնդիրներ, որոնք կարելի է հենց Ադրբեջանի դեմ օգտագործել: «Կարծում եմ, Ադրբեջանի գանգատը ոչ հիմնավոր է, և երբ գանգատի պատասխանը ներկայացնենք, դա կօգտագործվի իրենց դեմ»,- ընդգծեց Կիրակոսյանը:

Հարցին՝ կա՞ մոտավոր հաշվարկ, թե որքան է կազմում Ադրբեջանի կողմից պատճառված վնասի չափը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը պատասխանեց, որ դեռ վաղ է հաշվարկների մասին խոսելը, դա կարվի հետագա փուլերում, երբ դատարանը կքննի գործը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+