Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:15

Սուրիկ Խաչատրյանի գործով 4 անձի՝ այդ թվում նրա եղբոր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել

Սուրիկ Խաչատրյանի գործով 4 անձի՝ այդ թվում նրա եղբոր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել

Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա անունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել:

Քրեական գործով անցնող երկու անձի՝ Լ. Ս-ի. և Ս. Մ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել ոչ արդարացնող՝ համաներման հիմքով: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Լ. Ս.-ն Լևիկ Սահակյանն է, իսկ Ս. Մ.-ը՝ Սպարտակ Մինասյանը: Սպարտակ Մինասյանը 2016 թվականին հանդիսացել է Ակներ համայնքի ղեկավարը, որը, ըստ ՀՔԾ-ի, մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հրաման է ստացել Ակներ համայնքում գտնվող հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքի հատվածը կեղծ աճուրդի միջոցով իր կողմից նշված անձին՝ Աշոտ Գեւորգյանին (գործով մեղադրյալ,-խմբ.), օտարելու վերաբերյալ:

Այդ նպատակով Ակներ համայնքի աշխատակազմի ղեկավարը, համայնքի ղեկավարի ցուցումով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, կազմել է նշված հողատարածքի աճուրդի անցկացման եւ արդյունքների մասին կեղծ արձանագրություններ, որոնց համաձայն՝ իբր 2016 թ. սեպտեմբերի 16-ին անցկացված աճուրդով նշված 0.43 հա մակերեսով հողամասը 70.000 ՀՀ դրամով վաճառվել է Աշոտ Գեւորգյանին, վերջինիս էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Ս. Մինասյանի եւ Լ. Սահակյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն:

Ըստ ՀՔԾ խոսնակի՝ քրեական գործով երկու անձի նկատմամբ էլ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել մահվան հիմքով: Նրանցից մեկը Սուրիկ Խաչատրյանի եղբայր Սերոբ Խաչատրյանն է, որին էլ, ըստ ՀՔԾ նախնական հաղորդագրության, Սուրիկ Խաչատրյանի կարգադրությամբ համայնքի ղեկավարը հանձնել է համայնքի սեփականություն հանդիսացող գույքը:

Մահվան հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել նաեւ Կառլեն Կոզմանովի նկատմամբ: Նա զբաղեցրել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+