Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ գիշերվանից ԵԱՍՄ մեքենաները գործի մեջ են` կից հրապարակելով տեսանյութեր, որոնք արվել են Երևանի վարչական տարբեր շրջաններում՝ Նորք-Մարաշ, Աջափնյակ, Դավթաշեն, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա:
«Նախ՝ աղ ու ավազով մշակում են փողոցը, որը հետո՝ ձյան շերտը նստելուց հետո, մաքրում են։
Ձնամաքրման աշխատանքների մանրամասներին հետևեք «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի էջում»,- գրել է Կարապետյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







