Հունվարի 29-ին` ժամը 20։32-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գնունյանց փողոցում այրվում է անասնագոմ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սամսոն Մկրտումյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 23:40-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 105 քմ) և մոտ 500 հակ անասնակեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







