Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:13

Հետխորհրդային որ երկրներում են նվազել COVID-19-ի վարակման դեպքերը, և որ շարքում է Հայաստանը

Նոր տարվա սկիզբը հետխորհրդային շատ երկրներում աչքի է ընկել կորոնավիրուսոային հիվանդության վարակման նվազմամբ: Օրինակ՝ Տաջիկստանում հունվարին ընդհանրապես նոր դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հայտնել է ТАСС-ը: 

«Մինչդեռ Ուկրաինայում և Ղազախստանում այդ ինդեքսն աճում է: Իշխանություններն այդ երկրներում քաղաքացիներին կոչ են անում ավելի լուրջ վերաբերվել հակահամաճարակային միջոցների կիրառմանը, որպեսզի ստիպված չլինեն նոր սահմանափակումներ ներդնել:

Երկրներ, որտեղ իրավիճակը բարելավվում է.

Հայաստանում վարակման ցուցանիշի օրական աճը չի գերազանցում 200-ը:  Փորձագետները խոսում են երկրում համաճարակի երկրորդ ալիքի հաղթահարման մասին:

Վրաստանում դեկտեմբերի համեմատ հունվար ամսվա միջին ցուցանիշները մի քանի անգամ պակաս են: Իշխանությունները որոշում են ընդունել փետրվարի 1-ից վերականգնել արտաքին աշխարհի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը, որն ընդհատվել էր 2020թ. մարտից:

Ադրբեջանում վարակվածների օրական թիվը 5 անգամով է կրճատվել: 

Մոլդովայում դեկտեմբերի համեմատ 2012թ. հունվարին նոր դեպքերի միջին թիվը երեք անգամով է կրճատվել: 

Ղրղըզստանում հունվարին օրական գրանցվում է 80-ից մինչև 150 նոր դեպք՝ կրկնակի պակաս դեկտեմբերի համեմատ:

Ուզբեկստանում օրական աճի ցուցանիշները կրճատվել են մեկուկես-երկու անգամ:

Երկրներ, որտեղ իրավիճակը չի բարելավվել.

Բելառուսում հունվարի սկզբին նկատվել է վարակվածների թվի նվազում, սակայն այս պահին ցուցանիշները հասել են նախկին ցուցանիշներին:

Ղազախստանում վերջին երկու ամիսների ընթացքում համաճարակային իրավիճակը վատանում է:

Ուկրաինայում  խիստ կարանտինի ռեժիմը հանելուց հետո ցուցանիշների կտրուկ աճ է նկատվում»,-նշված է հրապարակման մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+