Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:45

Պատսպարանների խնդիրներից մինչև հրդեհաշիջման քարտեր. ԵՓՎ-ն ամփոփել է 2020-ը 

Պատսպարանների խնդիրներից մինչև հրդեհաշիջման քարտեր. ԵՓՎ-ն ամփոփել է 2020-ը 

Երևանում առկա 10 և ավելի հարկեր ունեցող բազմաբնակարան շենքերի հրդեհաշիջման քարտեր են կազմվել 2020թ․-ին՝ բացառությամբ նորակառույցների, որոնք դեռ շահագործման չեն հանձնվել: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը լրատվական ծառայությունը: 

«Հրդեհաշիջման քարտերը թույլ են տալիս նախապես հաշվարկել հնարավոր հրդեհների առաջացման դեպքում մարդկային և նյութական արժեքների փրկման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցները: Իսկ պայթյունավտանգ, դյուրավառ, ռադիոակտիվ և խիստ թունավոր նյութեր պարունակող ձեռնարկությունների հրդեհաշիջման քարտերում և օպերատիվ պլաններում իրականացվել են համապատասխան փոփոխություններ ու լրացումներ: Երևանի քաղաքապետարանում Երևանի փրկարարական վարչությունն ամփոփեց բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի 2020 թվականի գործունեությունը:

Երևանի քաղաքապետարանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ 50 հատ հրշեջ հիդրանտի վերանորոգման և նորերի տեղադրման վերաբերյալ: Նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմված են: Նորոգման ենթակա ևս 55 հրշեջ հիդրանտի ցանկ է ներկայացվել: Երևանի քաղաքապետարանի և ԵՓՎ-ի միջև համագործակցությունը շարունակվում է բոլոր ուղղություններով:

2020 թվականի ընթացքում Երևանում առկա թաքստոցների ու պատսպարանների պահպանության վիճակի հերթական ուսումնասիրություններ են իրականացվել, կազմվել են ակտեր։ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հորդորեց ակտիվ աշխատանքներ տանել պաշտպանական կառույցները պատշաճ վիճակի բերելու ուղղությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+