Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:04

Forbes-ի տվյալներով՝ Սամվել Կարապետյանը «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներից» երկրորդն է

«Forbes» ամսագիրը հրապարակել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաների» ցուցակը՝ վարձակալության ամենաբարձր եկամուտ ստացող ընկերությունների մեջ։

Ըստ Forbes-ի՝ առաջին տեղը զբաղեցրել է Գոդ Նիսանովի և Զարահ Իլիեվի «Կիևսկայա պլոշադ»-ը։ Հրապարակման համաձայն՝ 2020 թվականին ընկերությունն ավելի քան 1,2 միլիարդ դոլար վարձույթ է վաստակել: Ամենամեծ օբյեկտներից են «Ֆուդ Սիթի» մեծածախ և մանրածախ սննդի կենտրոնը և «Էվրոպեյսկի» առևտրի և զվարճանքի համալիրը:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Սամվել Կարապետյանի «Տաշիր» խումբը՝ 585 միլիոն դոլար վարձակալության եկամտով: Ընկերության հիմնական օբյեկտներն են Դմիտրովսկոյե մայրուղու «Ռիո» առևտրի կենտրոնը, Կվարտալ Ուեսթ բազմաֆունկցիոնալ համալիրը և «Նովոտել Մոսկվա Սիթի» հյուրանոցը:

Առաջատարների եռյակը փակում է Միխայիլ և Սաիտ-Սալամ Գուցերիևների «Սաֆմար»-ը: Խմբի եկամուտը կազմում է 460 միլիոն դոլար: «Սաֆմարին» են պատկանում Moscow Mariott Grand և National հյուրանոցները, Kaleidoscope առեւտրի կենտրոնը, ինչպես նաև պահեստի գրեթե մեկուկես միլիոն քառակուսի մետր տարածքը:

Forbes-ը նշում է, որ նկատի է առնված միայն ընկերությունների վարձակալության եկամուտը: Հաշվի չեն առնվել այն տարածքները, որոնք օգտատերերը օգտագործում են իրենց սեփական կարիքների համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+