Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:25

Փաշինյանի հեռացման համաժողովրդական պահանջը չկարողացանք վերածել ժողովրդական պայքարի․ Սաղաթելյան

Փաշինյանի հեռացման համաժողովրդական պահանջը չկարողացանք վերածել ժողովրդական պայքարի․ Սաղաթելյան

Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 18-ին հանրահավաք կանցկացնի։ Առաջիկայում լինելու են և՛ բողոքի ցույցեր, և՛ անհնազանդության շարժումներ։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով առաջիկա անելիքները, հայտնեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա անդրադարձավ նաև Հայրենիքի փրկության շարժման հասցեին հնչող քննադատություններին․

«Այո, մեզ մեղադրում են ոչ վճռական գործողությունների մեջ։ Սակայն, մենք ասել ենք, թե որն է այս չարիքի կառավարությանը հեռացնելու ճանապարհը։ Այո, Նիկոլ Փաշինյանի հեռացման համաժողովրդական պահանջ կա, մենք չենք կարողացել վերածել այն համաժողովրդական պայքարի»,- խոստովանեց Իշխան Սաղաթելյանը, սակայն, խոստացավ, որ պայքարը վերածելու են համաժողովրդականի։  

Ասում է՝ իրականությանը չեն համապատասխանում այն կարծիքները, թե Հայրենիքի փրկության շարժումը մարել է։ Իշխան Սաղաթելյանը հերքեց նաև այն լուրերը, թե շարժման հետևում կանգնած են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

Խոսելով նաև Հայրենիքի փրկության շարժման պառակտման մասին,  ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը նկատեց, որ իրենք որևէ մեկին չեն խնդրելու միանալ իրենց կամ հեռանալ։

Հայրենիքի փրկության շարժման համակարգողը կրկին պնդեց, որ հիմա ճիշտ չէ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը, քանի որ Փաշինյանի գլխավորությամբ ընտրություններ անցկացնելու դեպքում երկրում շարունակվելու է պահպանվել անկայունությունը։

«Ինքն ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի, որպեսզի չդատվի։ Տարօրինակ է այս մարդու պահվածքը. մենք իր հրաժարականն ենք ուզում, ինքը խորհրդարանն է տանում լուծարման, որ այդ ճանապարհով շարունակի վերարտադրվել»,-նշեց  նա:

Սաղաթելյանի կարծիքով՝ Փաշինյանն ու նրա թիմը շարունակում են մեղավորներ փնտրել:

Հիշեցեննք, որ Բանակի օրվի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել նաև ՀՅԴ ներկայացուցիչները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+