Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:27

Բժշկական պարագաներ և սարքավորումներ են առաքվել Հայաստան․ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Բժշկական պարագաներ և սարքավորումներ են առաքվել Հայաստան․ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

ԱՀԿ-ն և Եվրոպական միությունը շարունակում են Հայաստան առաքել COVID19-ով հոսպիտալացված հիվանդների բուժման համար անհրաժեշտ բժշկական պարագաներ և սարքավորումներ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ 

«Դեկտեմբերի 30-ին ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցվել պացիենտների բուժման համար նախատեսված 11 մոնիտոր և թթվածնի խտացուցիչների հավելյալ աքսեսուարներ։ Մոնիտորները գրանցում և տրամադրում են հիվանդի` կենսական նշանակության տվյալները՝ մարմնի ջերմաստիճանը, արյան ճնշումը, սրտի զարկի հաճախականությունը, շնչառության մակարդակը կամ տարբեր օրգանների գործունեության չափումները` հիվանդների առողջական վիճակը գնահատելու համար և օգնելու նրանց հաղթահարել հիվանդությունը։

Բացի այդ, ԵՄ օժանդակությամբ, ԱՀԿ-ն 2020թ-ին տրամադրել է ախտորոշիչ թեստեր, անհատական պաշտպանիչ հագուստ, N95 դիմակներ, էլեկտրասրտագրության սարքեր և թթվածնի խտացուցիչներ։ Մոտակա ամիսների ընթացքում ԱՀԿ-ն կշարունակի Հայաստանին տրամադրել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+