Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:16

Սյունիքի մարզում «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» կստեղծվի

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 14-ին կայացած նիստում ընդունեց նախագիծ «Սյունիքի մարզի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» ստեղծելու մասին, որը հնարավորություն կտա համակողմանի շուրջօրյա աջակցություն տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված Սյունիքի և հարակից մարզերի 0-ից մինչև 18 տարեկան երեխաներին՝ առավելագույնը 6-ամսյա ժամկետով և մեկ տարի ժամկետով ցերեկային աջակցության ծառայություններ տրամադրել՝ 2-ից մինչև 18 տարեկան երեխաներին:

Նախագծում փոփոխությունների և լրացումների մասին առաջարկությունները ներկայացվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն (այսուհետ՝ նախարարություն) իրականացնում է ապաինստիտուցիոնալացման քաղաքականություն՝ ուղղված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը: Նախարարությունը նախաձեռնել է ստեղծել աջակցության կենտրոններ Երևանում, Գյումրիում և Կապանում՝ աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հրատապ տեղավորման ու մասնագիտական աջակցության կարիք ունեցող երեխաներին (անհրաժեշտության դպքում նաև ուղեկցողի հետ) և ընտանիքներին:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը` կարևորելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու այլընտրանքային, համայնքահեն ծառայությունների ցանցի ընդլայմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+