Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:05

Կենսական նշանակության մի քանի ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

Կենսական նշանակության մի քանի ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

Կենսական նշանակության մի քանի ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից: Այս մասին տեղեկացրին Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ից։

Կենսական նշանակության 6 ճանապարհահատվածներ (Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն կմ 0+000 — կմ 0+949, Տ-2-33-Դեղձուտ կմ 0+000 — կմ 1+360, Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ կմ 0+000 — կմ 2+740, Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր-Տ-3-52 կմ 0+000 — կմ 6+146, Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-/Հ75/ (Ցամաքասար-Սուսեր-Նոր Արթիկ) կմ 0+000 — կմ 10+870‚ Մ1-Հայրենյանց-Տուֆաշեն-Հ83 (Հայկասար) կմ 0+000 — կմ8+872, կմ 0+000 — կմ1+579) հանվել են թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետից։

Այդ ճանապարհները վերականգնվել էին 2019թ. ընթացքում և մեկ տարի շարունակ‚ ըստ պայմանագրի‚ գտնվում էին թերությունների համար պատասխանատվության ժամկետում։ Այդ ընթացքում ճանապարհները գտնվել են կապալառուների ուշադրության ներքո, ճանապարհահատվածներին ի հայտ եկած անգամ չնչին թերությունները վերացվել են նրանց կողմից։ Այս ճանապարհները տեղական նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվել են մարզպետարաններին։

На изображении может находиться: небо, дерево и на улице

Նշված ճանապարհահատվածները վերականգնվել են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։

На изображении может находиться: небо, дорога, на улице и природа

Աշխատանքային խումբը՝ կազմված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի և տեխնիկական հսկողության խմբի ներկայացուցիչներից, 2020թ․ դեկտեմբերի վերջին այցելել է նշված ճանապարհահատվածներ։

Աշխատանքային խմբի անդամները‚ դիտարկելով ճանապարհների վիճակը‚ փաստել են, որ շահագործման հանձնելուց մեկ տարի անց ևս ճանապարհները գտնվում են բարեկարգ վիճակում և կարող են հանվել երաշխիքային ժամկետից։ Այցելության ընթացքում աշխատանքային խմբի անդամները համայնքների բնակիչներին, տեղական ինքնակառավարման մարմիններին կոչ են արել խնամքով վերաբերվել ճանապարհներին, մաքրել վաքերը‚ քանի որ նաև նրանց հոգատարությամբ է պայմանավորված ճանապարհների երկարակեցությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+