Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:34

ԱԱԾ նախկին պետը խոսել է պատերազմի ժամանակ ՌԴ-ի դերի մասին

ԱԱԾ նախկին պետը խոսել է պատերազմի ժամանակ ՌԴ-ի դերի մասին

ԱԱԾ նախկին պետի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը նշել է, որ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 18-ին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վարչապետին զեկուցել է ռազմական ճակատում տիրող իրավիճակի մասին։ Հոկտեմբերի 18-ի նիստի ժամանակ Գասպարյանը հայտնել է նաև, որ «մենք գնում են դեպի պարտություն»։

«Գասպարյանը և, եթե չեմ սխալվում նաև Տոնոյանն այն կարծիքին էին, որ պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները։ Ներկա են եղել նաև Էդմոն Մարուքյանն ու Արման Աբովյանը։ Երկար քննարկումից հետո նման որոշում չկայացվեց»,-նշել է ԱԱԾ նախկին ներկայացուցիչը։

Համբարձումյանի համար անհասկանալի էին, թե ինչո՞ւ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Վլադիմիր Պուտինի առաջարկները չեն ընդունվել։ «Նոյեմբերի 7-ի դրությամբ, երբ ես դեռ ԱԱԾ պետ էի, այդ առաջարկի մասին տեղյակ չէի։ Այդ առաջարկությունների մասին ես տեղեկացա ոչ թե վարչապետից, այլ իմ գործընկերներից։ Այս անորոշություններն էին, որում ես վտանգ էի տեսնում»,-նշել է Համբարձումյանը։

Համբարձումյանն անդրադարձել է այն թեզին, թե պատերազմի ժամանակ հայկական կողմը միայնակ էր մնացել․ «Մեր հարևան երկրները և հատկապես ՌԴ-ն մեր հավատարիմ գործընկերներն են եղել, և այն ինչ արեց ՌԴ-ն, հայերը որտեղ էլ լինեն, չպետք է մոռանան»,-ընդգծել է Համբարձումյանը։

Ըստ ԱԱԾ նախկին պաշտոնյայի՝ Իրանը ևս հավասարակշիռ կեցված է դրսևորել։ «Էլ չհասված Ֆրանսիան, այնպես որ, մենք պատերազմի ընթացքում մենակ չենք եղել»,-նշել է Միքայել Համբարձումյանը։

Նշենք, որ նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն ազատ կարձակվի զբաղեցրած պաշտոնից:

Ավելի ուշ՝  նոյեմբերի 12-ին, Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, որոնք պետք է լեգիտիմացնեն Հայաստանի ղեկավարությանը։ Դեկտեմբերի 17-ին Համբարձումյանը միացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱԱԾ նախկին մի խումբ աշխատակիցների, իսկ դեկտեմբերի 20-ին ԱԱԾ նախկին ղեկավարը լրագրողների հետ զրույցում «Եռաբլուր» պանթեոն կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում ասուլիս կտա, որտեղ կպատմի իր հրաժարականի պատճառների մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+