Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:42

Անհետ կորած զինծառայողների հարազատները նոր պահանջով են հանդես գալիս

Անհետ կորած զինծառայողների հարազատները մտադիր են պահանջել քրեական գործեր հարուցել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաև դիմել Վարչական դատարան: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտնել Է անհայտ կորած զինծառայողների հարազատներից մեկը՝ Արսեն Ղուկասյանը։

Նա տեղեկացրել է, որ իրենց նախաձեռնությունը մտադիր է յուրաքանչյուր դեպքի համար քրեական գործեր հարուցել։

«Այս գործերի շրջանակներում պահանջելու ենք բաց և թափանցիկ հետաքննություն անցկացնել մեր հարազատների մահվան հանգամանքների, ինչպես նաև զոհվելու պատճառ դարձած զինվորականների մեղավորության վերաբերյալ», — ասել է նա՝ նշելով, որ խոսքը կարող է գնալ նաև գերագույն գլխավոր հրամանատարի մեղքի մասին, եթե այն բացահայտվի քննության ընթացքում:

Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է դիմել Վարչական դատարան։

«Նաեւ ցանկանում ենք վիճարկել կառավարության անգործությունը Վարչական դատարանում, ստիպել, որ մեզ տեղեկացնեն զոհերի, գերիների և անհայտ կորածների ճշգրիտ թիվը», — ասել է նա: Արսեն Ղուկասյանը նշված նախաձեռնությունների հետ կապված դիմել է իրավաբաններին և լրագրողներին՝ աջակցության խնդրանքով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+