Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:29

Մի քանի ժամերի ընթացքում դատարանը կհրապարակի որոշումը․ Առուշ Առուշանյանի փաստաբան

Մի քանի ժամերի ընթացքում դատարանը կհրապարակի որոշումը․ Առուշ Առուշանյանի փաստաբան

Կարծում եմ՝ պաշտպանական կողմին հաջողվեց դատարանին հիմնավորել, որ Առուշ Առուշանյանի ձերբակալումը հիմնավոր չէ ու բացարձակ ապօրինի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ հայտնելով, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Նա նաև հայտնեց, որ մի քանի ժամերի ընթացքում դատարանը կհրապարակի որոշումը: Արմեն Մելքոնյանի խոսքով, նպատակ կար Առուշ Առուշանյանին պարզապես մեկուսացնելու Գորիսի համայնքից։

«Այն հարցադրումները, որոնք մեր կողմից բարձրաձայնվել են, ուղղվեցին նաև քննիչին, որոնք, սակայն, անպատասխան մնացին, որովհետև քննիչն այդ փաստերի դեմ ոչինչ չէր կարող ներկայացնել։

«Մինչ այս պահը վարույթն իրականացնող մարմինը չունի տվյալ՝ Առուշանյանի կոչով կազմակերպվողը ապօրինի՞ , թե՞ օրինական հավաք է, բայց կասկածում է, թե Առուշանյանը ապօրինի հավաք կազմակերպելու փորձ է արել»,-ասաց փաստաբանը՝ անհեթեթություններ համարելով բոլոր հիմքերը։

Փաստաբանն ընդգծեց, որ Գորիսի քաղաքապետի ձերբակալման մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հարուցված քրեական գործի շրջանակներում բերման էր ենթարկվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+