Ռուս խաղաղապահները Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխվող փախստականների հերթական խմբին են ուղեկցել: Այս մասին հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է ավտոբուսներով տեղափոխվել 470 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի պարեկային ծառայության եւ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց տներ, տրամադրում հումանիտար օգնություն, վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:
Հաղորդվում է, որ Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է տեղափոխվել ավելի քան 42 հազար փախստական:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







