Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:43

Ֆրանսիայի սենատի բանաձևն այդպես էլ կմնա թղթի վրա․ Կոսաչով

Ֆրանսիայի սենատի բանաձևն այդպես էլ կմնա թղթի վրա․ Կոսաչով

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի սենատի բանաձևը հիմնականում պայմանավորված է Փարիզի եւ Անկարայի տարաձայնություններով, այն այդպես էլ կմնա թղթի վրա, կարծում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:

Նա РИА Новости-ի հետ զրույցում նկատել է, որ վերջին շաբաթներին ֆրանս-թուրքական հարաբերությունները վատացել են, հասել գրեթե զրոյական վիճակի, բանը հասել է նույնիսկ բարձր մակարդակով փոխադարձ վիրավորական արտահայտությունների։

«Հայտնի է, որ Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այնուամենայնիվ, բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում։ Եվ այս իրավիճակում ֆրանսիական հասարակությունում ավանդական հայամետ համակրանքը գումարվել է Թուրքիայի պահվածքով պայմանավորված ֆրանսիացի քաղաքական գործիչների արդեն կուտակած վրդովմունքին», — կարծում է սենատորը։

Կոսաչևի խոսքով՝ Սենատի միահամուռ դիրքորոշումը շատ առումներով «ցույց է տալիս, որ Ֆրանսիան էլ պատրաստ է կտրուկ քայլերի գնալու քաղաքականությանը», բայց առայժմ ոչ ավելին, քան դա ցուցադրելը:

Սենատորը կարծում է, որ, այնուամենայնիվ, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ պետք է մնա նախևառաջ ադրբեջանա-հայկական երկկողմ քաղաքական երկխոսության առարկա՝ առանց վերջնագրերի և առանց ուժային սցենարների։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի սենատը չորեքշաբթի բանաձև է ընդունել, որում կոչ է արվում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 305, դեմ՝ միայն մեկ սենատոր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+