ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ստորագրած որոշումով հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար փոխվարչապետի գրասենյակի աշխատողներները խրախուսվելու են դրամական պարգևատրումներով։
Փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պարզաբանել է պարգևատրման որոշումը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:
«Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում: Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»,- պարզաբանել է Վահան Հունանյանը։
Նշենք, որ պարգևատրումները կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ համաձայն հավելվածի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







