ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Facebook-յան էջում անդրադարձել է վերջին օրերին սոցիալական ցանցերում տարածված այն լուրերին, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:
«Չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ ՀՀ-ն և Իրանը պաշտոնական հայտարարություններում չեն հաստատել այդ տեղեկությունը, այնուամենայնիվ, շարունակում եմ նամակներ ստանալ մեր քաղաքացիներից՝ վերստին այդ լուրերի իսկությունը ճշգրտելու պահանջով:
Որպես ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ վերջին օրերին մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր գործընկերների հետ, քիչ առաջ հանդիպել եմ նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, որի խոսքով՝ այս պահի դրությամբ վերոնշյալ լուրերը չեն հաստատվել»,- գրել է պատգամավորը։
Նշենք, որ մի քանի օր է, ինչ սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե պատերազմի ընթացքում մոտ 80 հայ զինվորներ անցել են Իրանի տարածք։
Այդ տեղեկատվությունից հետո Իրանի դեպսանատան շենքի դիմաց հավաքվել են զինծառայողների ընտանիքները՝ տեղեկություններ ստանալու նպատակով։
Նշենք նաև, որ ՀՀ-ն և Իրանը պաշտոնական հայտարարություններում այդ տեղեկությունը չի հաստատվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







