«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը շարունակում է «Դասավանդիր առ հույս» նախագիծը, որի շրջանակում այսօրվանից մինչև հաջորդ երեքշաբթի բոլոր նվիրատվությունները կկրկնապատկվեն մինչև 100,000 ԱՄՆ դոլարը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նվիրաբերեք հիմա և կրկնապատկեք ձեր ազդեցությունը պատերազմի և կորոնավիրուսի համավարակի պատճառով կրթություն ստանալու իրավունքից զրկված երեխաներին օգնելու հարցում։
Նվիրատվության համար՝ https://teachforhope.funraise.org/
«Վստահ եմ՝ համատեղ ջանքերով ստեղծելու ենք այն դրական միջավայրը, որտեղ երեխաները կրթվելու են, զարգանալու և չեն ունենալու այն մարտահրավերներն ու խնդիրները, որոնք այսօր ստիպված ենք լուծել հանուն նրանց ավելի լավ և խաղաղ ապագայի»,- ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան։
Նշենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր գործունեությունն սկսել է 2013թ․՝ Հայաստանի հանրակրթության համակարգի կերպարանափոխման հավակնոտ առաքելությամբ: Ուսուչական առաջնորդության միջոցով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ապահովում է գերազանց կրթության հնարավորությունների հասանելիությունը յուրաքանչյուր երեխայի համար:
https://www.facebook.com/MoESCS.Armenia/videos/2946275648939589
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







