2003-ից 2018-ը Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Այս մասին Facebook-յան էջով հայտնել է անժամկետ հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։
«Խնդրում ենք Կիմ Բալայանին, տարիքի ու առողջականի պատճառով, չմիանալ»,- գրել է Մանուկյանը։
Նշենք, որ Կիմ Բալայանը պաշտպանության նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանի հայրն է։ Նա ունի ևս 2 որդի, որոնցից մեկը դատավոր է, մյուսը՝ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







