Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:42

Արձագանքներն ի ցույց դրեցին, թե ինչպես են այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում․ Փաշինյան

Արձագանքներն ի ցույց դրեցին, թե ինչպես են այս շրջանում մանիպուլյատիվ  մեխանիզմներ գործում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ նախադասություն առ նախադասություն վերլուծեց՝ իրարանցում առաջացրած գիշերվա գրառումը:

Վարչապետի գնահատմամբ՝  երեկվա իր գրառման մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են հատկապես լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում։

«Ես գրառման մեջ նշել եմ, թե ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերքը ճիշտ են. այսինքն, նշանակում է, որ իրենց շատ մեկնաբանությունների հետ ես համաձայն եմ։ Սպասում եմ ձեզ Երևանում նախադասությունը, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազմի և բախումների կոչ կա։ Հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում էլ երևում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են և վերադառնում իրենց ընտանիքներ։ Նրանցից շատերն ինձ ուղերձ են հղում, որ ուզում են հանդիպել։ Ես հարկ եմ համարել այսպես հրապարակային արձագանքել, որ ես իրենց հետ հանդիպումը կկազմակերպեմ և հարցեր կքննարկենք», — գրառումը պարզաբանեց Փաշինյանը։

Նա մեկնաբանեց նաև գրառման մեջ տեղ գտած «Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը» նախադասությունը։

«Իհարկե, այստեղ բավական կոշտ ձևակերպում է, բայց հաշվի առնելով, որ նաև երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաև պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում, այո, ես օգտագործել եմ այդ ձևակերպումը։ Սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների հետ վերադարձից հետո և նրանց հետ խոսակցության ընթացում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել», — նկատեց վարչապետը։

Նիկոլ  Փաշինյանը նշեց, որ առաջնագծից ոչ մի զինծառայող  զինված չի վերադառնում։

Վարչապետն ընդգծեց, որ պետք է  բացառենք ատելության խոսքը։ Քաղաքացիական պատերազմը նույն պես բացառված է։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը Facebook- իր էջում գրել է, որ

առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր է դիտել և ապշած է տղաների խորագիտությունից։ «Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»,- գրել էր Փաշինյանը։

Վարչապետի այս գրառումը ֆեյսբուքում լայն քննադատությունների տեղիք տվեց։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+