Պատերազմի առաջին օրերին զգուշացրեցի, որ հնարավորինս պետք է սահմանափակել որոշ լրագրողների ու լրատվամիջոցների մուտքը Արցախ։ Այս մասին գրել է պատմաբան Հայկ Դեմոյանը։ «Ակնհայտ է, որ նրանց զգալի մասը ամենևին էլ լրագրողական աշխատանք իրականացնելու համար չի գալիս պատերազմական գոտի։ Այսօրվա Le Mond-ի ու EurasiaNet.org-ի հրապարակումները գալիս են վկայելու, որ հստակ նպատակներով գործակալական ցանց է ներդրվում Արցախում` ապակայունություն ու խառնաշփոթ առաջացնելու համար։
Նշեմ նաև, որ Հայաստանում գործող որոշ լրատվամիջոցներ ևս հետ չեն մնում սրանցից․․․»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







