Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը արժանահավատ տեղեկություն է ստացել Բաքվում ԱՄՆ և այլ օտարերկրյա քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչական հարձակումների և նրանց հնարավոր առևանգումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է az.usembassy.gov-ը։
Դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին առանձնահատուկ զգուշավորություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ հավաքվում են օտարերկրյա քաղաքացիներ, ներառյալ՝ «Մարիոթ Աբշերոն» հյուրանոցը։
Հիշեցնենք, որ նախքան Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի նախաձեռնումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել էր իր քաղաքացիներին դուրս չգալ Ապշերոնի թերակղզուց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







