Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:35

Վարձկաններին ստիպել են կրել ադրբեջանական ԶՈՒ-երի համազգեստ

Վարձկաններին ստիպել են կրել ադրբեջանական ԶՈՒ-երի համազգեստ

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հումանիտար հրադադար հայտարարելուց հետո Ադրբեջանի զինված ուժերը  վարձկաններին ստիպել են Հորադիզի շրջանում ակտիվ ռազմական գործողություններ ձեռնարկել։ Գրոհայիններին նաև ստիպել են կրել ադրբեջանական ԶՈՒ-երի համազգեստ, դրանով իսկ փորձելով հերքել, որ իրենց շարքերում վարձկաններ կան։

Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը:

Բացի այս, հոկտեմբերի 10-ին վարձկանների մասնակցության դիվերսիոն ներթափանցման փորձ  է իրականացվել Հադրութի շրջանում։ Հրկիզել են բնակելի տներ,  ինչպես նաև սպանել են ՊԲ զինծառայողների, ոտնձգել խաղաղ բնակչության դեմ՝ տանը սպանելով մորն ու նրա հաշմանդամ որդուն:

«Բոլոր այս փաստական հանգամանքների հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով՝ միջազգային ահաբեկչություն կատարելու փաստով,  ինչպես նաև սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու, միջազգային մարդասիրական նորմերի խախտումներ թույլ տալու, ինչպես նաև վարձկանների ներգրավման փաստով»,- նշեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+