Անհրաժեշտ է կանխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածք վարձկանների եւ ահաբեկիչների ներթափանցումը: Այդ մասին ԱՊՀ–ի մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: Գրում է ՌԻԱ Նովոստին։
«25 տարի շարունակ մենք համատեղ ջանքերով ստեղծել ենք մեխանիզմներ, որոնք ապահովում են Անկախ Պետությունների Համագործակցության տարածքում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և չենք կարող, չպետք է թույլ տանք, որ դրանք փլուզվեն… այժմ առաջնային խնդիր է պաշտպանել մարդկանց և ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ ապրելու իրավունքը, այդ թվում ՝ հակամարտության տարածք վարձկանների և ահաբեկիչների, զենքի ապօրինի շրջանառության վրա դրվող և ահաբեկչական գործողությունները ֆինանսավորող անձանց ներթափանցման ցանկացած փորձ կանխելու միջոցով»,- գլխավոր դատախազի խոսքը մեջբերում Է գերատեսչության մամուլի ծառայությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







