Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:21

Արցախից եկածներին տեղավորել են մասնավոր հյուրանոցներում (տեսանյութ)

Արցախից  եկածներին  տեղավորել են  մասնավոր հյուրանոցներում  (տեսանյութ)

Արցախից  եկածներին հիմնականում  տեղավորել ենք  մասնավոր սեկտորի կողմից տրամադրված հյուրանոցներում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեզազրույցում հայտնեց   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նա նշեց, որ պետական կառույցների կողմից տրամադրվող կացարանները դեռևս ամբողջությամբ գործի չենք դրել, դրանց մեծ մասն ազատ է։

« Ունենք ստեղծված սոցիալական աջակցության շտաբ, մի քանի կամավորական խմբերի հետ ևս կապի մեջ ենք։ Սննդի հարցը  լուծվում է  քաղաքացիների աջակցությամբ՝ մարզպետարանների հետ համագործակցությամբ։ Որպես այդպիսին լուրջ խնդիրներ չունենք, բայց ուժերի մեծ լարվածությամբ ենք աշխատում։ Ես կոչ եմ անում, որ աջակցությունը համակարգված տրամադրվի»,- մատնանշեց Բաթոյանը։

Նախարարի  բնորոշմամբ՝   այսօր ապակենտրոն աջակցություն է կազմակերպվում, ինչը խրախուսելի է։

Զարուհի Բաթոյանը շեշտեց, որ շատ քաղաքացիներ ինքնաբուխ են Արցախից եկած ընտանիքներին աջակցելու նախաձեռնություններով հանդես գալիս առանց որևէ պետական կառույցի դիմելու։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազնական գործողություններ  է  իրականացնում Արցախի սահմանի ամբողջ երկայնքով։

Հակառակորդը  թիրախավորել է Արցախի խաղաղ բնակչությանը։ Հրթիռակոծվում են Ստեփանակերտ և Շուշիի քաղաքները։ Ստեփանակերտում վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ։ Կան նաև քաղաքացիական զոհեր և վիրավորներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+