Սիրիայի նախագահ Բաշար Ասադը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ սիրիական ահաբեկիչներ են ուղարկվում Արցախ, և դա կարող է փաստել Դամասկոսը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր լրատվականը, Սիրիայի իրենց աղբյուրները հաստատել են, որ Ղարաբաղում սպանվել է 93 սիրիացի զինյալ, որոնցից 53-ի դիերը տեղափոխվել են Սիրիա։ Սիրիայի նախագահը նաև ասել է, որ Էրդողանը պատերազմ է սկսում, որպեսզի թուրքերի ուշադրությունը շեղի ԻՊ ահաբեկիչների հետ իր կապը հաստատող խայտառակությունից հետո։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







