Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:13

Շուտով կգործարկվի թեժ գիծ․ Արսեն Թորոսյան

Ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, նաև քաղաքացիական բնակչության շրջանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը երեկ էր վերադարձել Արցախից։ Նա ևս նշեց, որ Ստեփանակերտը լրիվորեն գտնվում է հրետակոծության տակ, խաթարված է մարդկանց բնականոն կյանքը։ Նախարարի խոսքով՝  ամբողջությամբ մոբիլիզացված Արցախի և Հայաստանի բժշկական համայնքը չի կարողանում սպասարկել օգնության կարիք ունեցող մարդկանց, քանի որ հիվանդանոցներ տանող ճանապարհները ևս գտնվում են հրետակոծության տակ։ Թորոսյանը չբացառեց, որ կարող են հարվածի տակ հայտնվել նաև հիվանդանոցները, սակայն, այն հարցին, թե նման դեպքում արդյոք դրանք ապահովված են ապաստարաններով, նախարարը նշեց, որ այս առնչությամբ փակագծեր չի կարող բացել։ Չնայած բոլոր դժվարություններին՝ ողջ բժշկական հանրույթը մոբիլիզացված է և անում է հնարավորը՝ պատշաճ օգնություն ցուցաբերելու բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

Ի դեպ, Թորոսյանը տեղեկացրեց, որ շուտով կգործարկվի թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել վիրավորի վիճակը, գտնվելու վայրը։ Իսկ ներկայում ի սկզբանե ճանաչված վիրավորները հիվանդանոցներից կապ են հաստատում իրենց ընտանիքների հետ, շատ հազվադեպ է լինում, որ վիրավորի մոտ լինում ճանաչման խնդիր, նման դեպքում կիրառվում են այլ տարբերակներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+