Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:06

Amnesty International-ը դատապարտել է Արցախի բնակչության դեմ կասետային ռումբերի կիրառումը

Amnesty International-ը դատապարտել է Արցախի բնակչության դեմ կասետային ռումբերի կիրառումը

Amnesty International միջազգային կազմակերպությունը դատապարտում է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումը: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Կազմակերպությունը նշում է, որ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պետք է լինի գերակա խնդիր՝ նշելով, որ մտահոգիչ են այն տեղեկությունները, որ կասետային ռումբեր են կիրառվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի նկատմամբ, որոնց հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր են արձանագրվել:

Amnesty International-ը նշում է, որ քանի որ մարտական գործողությունները շարունակում են սրվել, քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի, այլ ոչ թե դիտավորյալ հարձակման կամ վտանգի ենթարկվի։

«Կասետային ռումբերի կիրառումը ցանկացած պարագայում արգելված է միջազգային հումանիտար իրավունքով, ուստի քաղաքացիական շրջանների վրա հարձակման համար դրանց կիրառումը հատկապես վտանգավոր է և կհանգեցնի միայն հետագա զոհերի ու վիրավորների»,- հայտարարել է Amnesty International-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:

Amnesty International-ը կոչ է անում լիովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և քաղաքացիական բնակչությանը պաշտպանել ռազմական գործողությունների հետևանքներից:

Ավելի վաղ Հայաստանի և Արցախի իշխանությունները հրապարակել էին կասետային ռումբերի կիրառման ապացույցներ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ավելի վաղ հայտնել էր, որ փաստահավաք խումբը արձանագրել է Ադրբեջանի կողմից միջազգային նորմերով արգելված նման ռումբերի կիրառման դեպքեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+