Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:10

Խաղողագործները դարձյալ բողոքում են

Խաղողագործները կրկին մթերման ցածր գներից են բողոքում։ Արարատի մարզի բնակիչները փակել են Երևան- Երասխ  միջպետական ավտոճանապարհը։ Նրանց խոսքով՝ վերամշակող ընկերությունները խաղողն ընդունում են կիլոգրամը 100-130 դրամով՝ մինչդեռ անցյալ տարի մթերման գինն ավելի բարձր էր․ խաղողն ընդունում էին 150 դրամով։
«Խաղողի որոշ սորտեր ընդունում են կիլոգրամը 100 դրամով։ Դա գումար չի, որ մենք ստանանք։ 2 տղա պատերազմի վիրավոր եմ տվել, ես նրանց ընտանիքներին ինչո՞վ պետք է պահեմ։ Վարչապետն է նրանց ընտանիքները պահելո՞ւ։ Վարչապետն է ինձ պահելո՞ւ։ Հունաստանում մի քանի տարի առաջ նարինջի բերքն այնքան շատ էր, որ  գործարանները չգիտեին՝ ինչ անել․ պետությունը դոտացիա տվեց, որ ժողովուրդը չտուժի։ Իսկ մեր վարչապետը մեզ համար ոչ մի բան չի անում։ Միայն  ինքը չէ, ոչ մեկն էլ ոչինչ չեն անում։ Պարոն Ծառուկյանն էլ։ Նրան պատկանող գործարանի հետ 20-30 տոննա խաղողի  պայմանագիր ունենք, ասում է՝ 10-15 տոննա բերեք։ Բա ինչի՞ համար ես այդքան պայմանագիր կնքել։ Պատճառաբանում են, որ տարաներ չունեն, հիվանդություն է, վաճառք չի եղել»,- դժգոհեց Արարատի մարզի Շահումյան համայնքի խաղողագործը։

Գյուղացիները փաստում են,  որոշ գործարաններ մթերում չեն կազմակերպում, մի մասն էլ՝ էժան են բերքն ընդունում, արդյունքում խաղող մշակողը չի կարողանում ներդրած գումարները հետ բերել։

«Ինքնարժեքը 100 դրամ է կազմում։ Ես վարկով եմ բերք աճեցրել, ինչպե՞ս եմ  վարկերը մարելու։ 1500 մետր այգի  ունեմ՝  80 000 դրամի թունաքիմիկատ եմ գնել, 46 000 դրամի էլ սրսկումների եմ գումար տվել՝ չհաշված մնացած աշխատանքները։ «Պռոշյանի» գործարանը մեկ շիշ կոնյակը վաճառում է 45000-60 000 դրամով, իսկ ես պետք է 1 տոննա խաղող տամ, որ մի շիշ կոնյակ գնեմ։  Վարչապետը խոստացավ, որ ոչ մի կիլոգրամ խաղող դաշտում չի մնա։ Ստացվո՞ւմ է՝ 150 դրամով տեղ ու փող չունեն, որ մթերեն, իսկ 100 դրամով լավ էլ կարողանում են մթերում անել»,- զայրացած ասացին բողոքի ակցիայի մասնակիցները։

Խաղողագործները մթերման համար միասնական գին են պահանջում։ Ասում են՝ թող պետությունը կազմակերպի և խաղող արտահանի Վրաստան, հարևան պետությունից միշտ էլ պահանջարկ է եղել։

Հիշեցնենք, որ խաղողի մթերման գործընթացին զուգահեռ, արդեն մի քանի անգամ է՝ խաղողագործները բողոքի ակցիաներ են կազնակերպում՝ դժգոհելով այս տարվա  ցածր գներից։

Իսկ Խաղողագործների միության նախագահն էլ մթերման գների իջեցումն անհիմն է համարում։ Իսկ գործարանները հերքում են, որ գներն իջեցրել են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+