К содержанию
Четверг, 26 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+3°
  • Ванадзор+6°
  • Капан+9°
  • Севан0°
  • 360,29 ▼ −0,18
  • 394,05 ▼ −0,34
  • 4,37 ▼ −0,03
  • 138,97 ▼ −0,05
Четверг, 26 ноября 16:46
Срочно Родители погибших военных потребовали встречи с Пашиняном и ответов от генпрокурора

Խաղողագործները մթերման ցածր գներից են դժոգհում, գործարանները՝ հերքում

Վերամշակող ընկերությունները հերքում են, որ նվազեցրել են խաղողի մթերման գները։

Հիշեցնենք, որ Արարատի և Արմավիրի մարզերի խաղողագործները բողոքել են խաղողի մթերման գների նվազեցման դեմ։ Նրանք դժգոհել են, որ վերամշակող մի քանի ընկերություններ խաղողի մթերման գինը դարձրել են 135 դրամ։

Գյուղացիների պնդմամբ՝ անցած տարի տեխնիկական կոնյակի սորտ խաղողը մթերվել է 150-160 դրամով, իսկ տեխնիկական գինունը՝ 230-240, մինչդեռ այս տարի վերամշակողները վերանայել են մթերման գները։

Երևանի կոնյակի գործարանից Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեցին, որ ընկերությունը խաղողի մթերման գինը չի փոխել, ավելին՝ այս տարի խաղողն ընդունում են կիլոգրամը 155 դրամով նախկին 150-ի փոխարեն։

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության վերստուգող գլխավոր տնօրեն Մարինե Հարությունյանը ևս ժխտեց, որ իջեցրել են մթերման գները։

Նրա պնդմամբ՝ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա՝  շարունակում են գյուղացուց կիլոգրամը 150 դրամով խաղող ընդունել։

Նա, անդրադառնալով գյուղացիների՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» խաղողի ընդունման քանակի կրճատման մասին հայտարարությանը, նշեց, որ այս տարի կոնյակի վաճառքը լավ չի եղել, տեղի և գումարի խնդիր ունեն։

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատն» իր գործունեության պատմության մեջ առաջին անգամ խաղողի մթերման համար բանկից վարկ է վերցնում։

«Դեռ քանակի մասին ոչ ոք չի կարող հստակ ասել, որ մենք կրճատել ենք։ Մենք դեռ մեր պայմանագրի կողմ հանդիսացող 6000 գործընկերներից 500 հոգու ենք զանգել։ Ինչպես կարող են վստահ ասել, որ քանակը կրճատվել է։ Բանկն ամբողջ գումարը չի տալու։ Բանկը տալու է մթերման ծավալի անհրաժեշտ գումարի կեսի կեսը։ Քանի որ բանկը շտապեցնում է, որ կնքած պայմանագրերը տանք, մենք հազիվ դա ենք հասցնում, նոր են հաստատել, որ կարող են վարկ տրամադրել։ Պատճառը դա է, որ խաղողագործները խուճապի մեջ են հայտնվել։ 6000 հոգուց կարող է 300 հոգու հետ խնդիր ունենք։ Մեր գործընկերները պատրաստ են մեզ հնարավորինս շատ արագ  գումար փոխանցել, որ բանկային գծի տրամադրած գումարը վերջանալուց հետո անցնենք մեր գործարան մուտք գործած դրամական միջոցներին»,- նշեց նա։

Մարինե Հարությունյանի խոսքով՝ առաջին անգամ չէ գործարանը նման խնդրի առաջ կանգնել։ Նույն իրավիճակն էր նաև 2015 թվականին, երբ խաղողի առատ բերք կար։ Գործարանն արտադրած ապրանքներն այս տարի դժվարությամբ է վաճառել։

«Ոչինչ նորմալ չի վաճառվել։ Եթե անցյալ տարի այս ժամանակահատվածում վաճառել էինք շուրջ 14 մլն  շիշ կոնյակ, այս պահին վաճառել ենք 3-4 մլն շիշ ։Մենք մինչև 45000 տոննա խաղող ենք մթերել։ Հույս ունենք, որ մթերումից հետո մեր գործընկերները մեզ կընդառաջեն, որովհետև մոտ 6 մլն շշի ակցիզ մեզ մոտ այս պահին կա։ Համոզում ենք, որ լցված շշերը շուտ ուղարկենք, որ նոր ապրանքը կարողանանք այստեղ տեղավորել։ Մենք թորումը մի քիչ կուշացնենք մինչև այդ խնդիրը լուծվի»,- պարզաբանեց տնօրենը։

Նա հույս հայտնեց, որ գյուղացիներն իրենցից դժգոհ չեն մնա։

Արարատի մարզի Երասխ համայնքում գործող գործարանի տնօրեն Ռազմիկ Թևոնյանը նույնպես  պնդում է, որ գնային փոփոխություն չի եղել։

Պետության կողմից տրամադրված վարկերից է օգտվել, որ գործն առաջ տանի և խաղողի մթերման գործընթացն անցնցում կազմակերպի։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. СМИ узнали о планах партии Пашиняна на случай срыва референдума по Конституции21 ноября
  2. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  3. Минздрав Армении предупредил о риске распространения респираторных инфекций20 ноября
  4. СМИ: Авинян и Пашинян поспорили на заседании «Гражданского договора»20 ноября
  5. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  6. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+