Սեպտեմբերի 14-ից մեկնարկում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երրորդ նիստը, հաղորդում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:
Հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում կամփոփվի երկխոսության նախորդ փուլում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և կնախանշվեն համագործակցության նոր առաջնահերթությունները:
Կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ նիստը տեղի կունենա հեռավոր ձևաչափով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մի շարք հանդիպումներ անցկացնելու միջոցով:
Նշվում է, որ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում առաջին նիստը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսին Երևանում: Երկխոսության ընթացքում քննարկվել են բարեփոխումների խթանման և ժողովրդավարական արժեքների շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերը քննարկել են նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգությունը, իրավապահ ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև նաև երկկողմ տնտեսական, գիտական ու մշակութային կապերի խթանումը, մարդկանց միջև շփումների ակտիվացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







