ՀՀ-ն 3 ինքնաթիռ մարդասիրական բեռ է ուղարկել Լիբանան։ Այս մասին Առաջին լրատվականին տված հացազրույցում ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ արդեն լիբանանահայերի ինտեգրման փաթեթ են ներկայացրել։
Նա մանրամասնեց, որ բացի այս օգնությունը, եղել են նաև այլ ծրագրեր։ Հայաստան համահայկական հիմնադրամը Քովիդի ընթացքում դրամաշնորհ է հատկացրել Լիբանանի կրթօջախներին։ Այս օգնությունը հաջորդ շաբաթ ևա շարունակվելու է։
«ՀՀ-ն, որպես բարի կամքի ևս մեկ դրսևորում, նաև պատրաստակամություն է հայտնել վերականգնել Բեյրութում գտնվող և Լիբանանի կառավարությանն առընթեր մեկ կամ երկու շինություն։ Մեր կապը լիբանանահայության հետ և մեր սկզբունքային դիրքը, որ օգնելու ենք նրանց, շարունակական են լինելու։ Նաև տարբեր հատվածներում՝ ԱՄՆ-ում և այլ տեղերում, դրամահավաքություն են կազմակերպվում։ Մարդասիրական մի մեծ օգնություն է կազմակերպվում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների շրջանում՝ Լիբանան ուղարկելու համար»,- նշեց նա։
Զարեհ Սինանյանի տեղեկացմամբ՝ Բեյրույթից շուրջ 1250 մարդ է վերադարձել Հայաստան և մոտ 400-ն էլ մեկնել են։
«Շատերն ասում եմ, որ սա հայրենադարձություն չէ, որովհետև ֆորս- մաժորային իրավիճակ է։ Բայց ես պատասխանում եմ՝ անունն ինչ էլ դնենք, մեկ սերունդ հետո, երբ նրանց երեխաները պատմեն, թե ինչպես են հայտնվել Հայաստանում, ասելու են, որ հարազատները հայրենադարձվել են»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում պայթյուն է տեղի ունեցել և զոհեր ու ավերածություններ են եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







