Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45326-ի:
Սեպտեմբերի 10-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 41233 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 210 քաղաքացի, փաստացի բուժվում է 2908-ը, գրանցվել է մահվան 906 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 224559 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 279 են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







