ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի օգոստոսի 6-ի N 903-ա որոշման մեջ փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը, խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը հաստատելու մասին» N 903-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) N 1 հավելվածից հանել «չորս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)» բառերը.
2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Կ. Զադոյան — «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Դ. Իոաննիսյան — «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)
Ա. Սաքունց — «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»
հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Ղահրամանյան — «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր (համաձայնությամբ)»,- ասված է որոշման մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







