Սեպտեմբերի 20 ին Մոսկվայում՝ ՎԴՆԽ-ի Արմենիա տաղավարում, կայանալու է հայկական գինու փառատոն։
Արմենիա տաղավարի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ողջ օրվա ընթացքում դուք կլսեք հայկական գինու ստեղծման ու աստվածաշնչյան լեգենդների մասին։ Կդառնաք մասնակիցը ավանդական եղանակով՝ ոտքով խաղողը ճմռելու և համով մաճառ ստանալու, կհամտեսեք տարբեր տեսակի հայկական գինիներն ու կծանոթանաք գինի ըմպելու հայոց մշակույթին։
Փառատոնը կուղեկցվի ազգային երգով ու պարով։
Միջոցառումը վարելու է Ռոման Բաղդասարյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







