ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ ստուգայցերն ու կրկնայցերը շարունակվել են նաև շաբաթ օրը։ Այս մասին հայտնում է հանրապետության
առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Հանրապետության բոլոր մարզերում դիտարկվել են հյուրանոցներ ու հյուրատներ, ինչպես նաև դեղատներ, գեղեցկության սրահներ եւ մանրամեծածախ առևտրի կենտրոններ։
Տեսչական մարմնի աշխատակիցները միայն Արարատի մարզում դիտարկել են հարյուրից ավելի տնտեսվարողի գործունեություն։
Զուգահեռ նախորդիվ արձանագրված խախտումների հիմքով նույն մարզում կասեցրել են երեք տնտեսվարողի գործունեություն։
Թերացումների վերաբերյալ ԱԱՏՄ աշխատակիցները ստուգվող տնտեսվարողներին տվել են խորհրդատվություն և տեղում դրանք վերացնելու ցուցում, իսկ խախտումերի դեպքում կազմվել են արձանագրություններ՝ պարետատուն ներկայացնելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







