Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:56

Խուլիգանության և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու գործը Քննչական կոմիտեի վարույթում է

2020թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիր մարզի ՊՊԾ դասակի աշխատակիցները Արմավիր քաղաքի զբոսայգու մոտակայքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները գարեջուր են խմում: Վերջիններս տեսնելով ոստիկաներին՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ՝ դիտավորությամբ խախտել հասարակական կարգը, հնչեցրել հայհոյանքներ: Ոստիկանները մոտենալով երիտասարդներին՝ խնդրել են ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սակայն նրանք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ շարունակել են հայհոյանքներ հնչեցնել և չեն ենթարկվել Ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Այդ ընթացքում վերոնշյալ մեքենայում գտնվող 27-ամյա երիտասարդը ոստիկաններից մեկի ձեռքից վերցնելով նրա բջջային հեռախոսը՝ կոտրել է այն: Ոստիկանները փորձել են վերջիններիս բերման ենթարկել, սակայն երիտասարդները սկսել են նրանց քաշքշել, որի ընթացքում 24-ամյա երիտասարդը մի քանի հարված է հասցրել ոստիկաններից մեկին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ 35-ամյա տղամարդը՝ նստելով ոստիկաններին պատկանող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, վարել է դեպի Շահումյան փողոցի սկզբնամաս, սակայն նկատելով իրեն հետապնդող ոստիկանության ավտոմեքենան՝ վերադարձել է նույն վայր: «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժին, որտեղ նրանք շարունակել են հայհոյանքներ հնչեցնել և քաշքշել ոստիկանների համազգեստները:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

2020թ. սեպտեմբերի 3-ին Արմավիր քաղաքի 3 բնակիչ՝ ծնված 1996թ., 1993թ. և 1984թ., ձերբակալվել են` Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, իսկ 1992թ. ծնված 2 տղաների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ նախաքննությունը շարունակվում է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+