Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:14

Հերոսությունը ոչ միայն գերմարդկային ճիգ է, այլև ամենօրյա ապրելակերպ. Փաշինյան

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Զինված ուժերի գործող զինծառայողն արժանանում է Հայաստանի Ազգային հերոսի կոչման։ Այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում կայացած Տավուշյան մարտերի հերոսների պարգևատրման պաշտոնական արարողության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, Ազատամարտի, Զինված ուժերի հետ առնչություն ունեցող մեր բոլոր Ազգային հերոսները պարգևատրվել են հետմահու և պատմության մեջ առաջին անգամն է, երբ Հայաստանի Ազգային հերոս զինվորականը, սպան իր շքանշանը ստանալու է անձամբ:

«Մեր ժողովրդի հաղթական գոյապայքարը խորհրդանշող այս վայրում Ազգային հերոսի կոչումը հավաստող Հայրենիքի շքանշանը կհանձնեմ Հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանին, իսկ վաղը նա սովորականի նման ծառայությունը կշարունակի իր զորամասում: Հենց սրանում է այսօրվա իրադարձության ամենակարևոր առանձնահատկությունը: Մեր պատմության մեջ «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանակիրների մեծ մասը պարգևատրվել են հետմահու»,- նշել է ՀՀ վարչապետը:

Վարչապետը իրադարձությունը բացառիկ է համարել նաև նրանով, որ պարգևատրվողներից 24-ը ներկա են միջոցառմանը և շքանշաններն անձամբ են ստանալու, որոշներն էլ ներկա չեն, քանի որ այս պահին էլ իրականացնում են Հայաստանի անվտանգությունն ու սահմանները պաշտպանելու իրենց առաքելությունը:

Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ այս իրադարձությունը վկայությունն է այն բանի, որ մեր ազատամարտի հերոսների գործը կենդանի է:

«Այսօրվա պարգևատրվողների օրինակով հերոսությունը ոչ միայն գերմարդկային ճիգ է, այլև ամենօրյա աշխատանք, ամենօրյա ապրելակերպ, ամենօրյա պատասխանատվություն»,- շեշտել է ՀՀ վարաչպետը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշյան հաղթական մարտերի մասնակիցներից 16 զինծառայողների պարգևատրել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչումով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+