Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:05

Սերժ Սարգսյանն իսկական պետական գործիչ է, որը ճիշտ պահին խոսել ու լռել գիտի. Միքայել Մինասյան

Սերժ Սարգսյանն իսկական պետական գործիչ է, որը ճիշտ պահին խոսել ու լռել գիտի. Միքայել Մինասյան

Այսօրվա ասուլիսը լուրջ ու ծանրակշիռ գործչի ասուլիս էր, որը դիտելուց հետո միայն մի միտք է տանջում. ինչո՞ւ պիտի իրենց կյանքը պետությանն ու հայրենիքին նվիրված մարդիկ ստիպված լինեն խոսել ու ապացուցել, որ արել են առավելագույնը հանուն մեր երկրի շահի։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի ասյօրվա մամուլի ասուլիսին։

«Ինձ անասելի ցավ է պատճառում իրողությունը, որ մենք այդպես էլ չսովորեցինք արժանին մատուցել առաջնորդներին ու երախտապարտ լինել նրանց ղեկավարման տարիներին ունեցած ձեռքբերումների համար՝ Առաջին հանրապետությունից մինչև հիմա։ Նրանք բոլորը՝ իրենց բացթողումներով, սխալներով ու թերություններով հանդերձ, հաղթանակներ են առաջնորդել ու մեծ գործեր են արել. դա ուրանալ չի կարելի։

Իսկ հաղթանակն արժևորելն ու այդ հաղթանակը կերտած զինվորներին, սպաներին ու ռազմաքաղական ղեկավարությանը մեծարել է պետք։ Այդպես է պատմություն կերտվում։ Մեղավորների ու քավության նոխազների արհեստական փնտրտուքների այս անիմաստ շրջափուլը փակել, իսկ բաժանարար գծեր գծողներին իրենց ինտելեկտին հարիր աշխատանքի ուղարկել է պետք։ Ժամանակին ասում էին` զարկվողը դավաճան է, հիմա պետք է ասել` մոռացողն է դավաճան»,- գրում է Միքայել Մինասյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+