«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունն օգոստոսի 17-ից վերսկսում է Կիև-Երևան-Կիև չվերթները։ Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունն օգոստոսի 17-ից վերսկսում է Կիև-Երևան-Կիև չվերթները։
Ուկրաինայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից):
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը վերսկսում է թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով ս․թ․օգոստոսի 17-ից:
Չվերթները նախատեսված են օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին և 31-ին» ,-ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ ընկերության ներկայացուցչի՝ #COVID-19-ի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել վերը նշված թռիչքների տոմսերով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







