Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը, կատարելով իր առջև դրված խնդիրները, հերթափոխը հանձնել է հայ խաղաղապահների նոր խմբին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների մասնագիտական կարողություններն ու ծառայությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







