Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:07

Հաջողված բիզնես պատմություններ․ «Պես-Պես» «կախարդական քարտեզները»

Հաջողված բիզնես պատմություններ․ «Պես-Պես» «կախարդական քարտեզները»

Armenia Today-ը շարունակում է Հայաստանում տարբեր բիզնես նախագծերի կայացման իրական պատմություններին նվիրված հաղորդաշարը: Այս անգամ կբացահայտենք Յանա Բաբաջանյանի մանկության երազանքը, որն իրականություն է դարձել երեք տարի առաջ՝ երեխաներին կրթելու համար նախատեսված «Պես-Պես» գունազարդվող քարտեզների ստեղծմամբ։

«Պես-Պես» նախագծի հեղինակի խոսքով՝ երկար տարիներ փորձել է հասկանալ, թե ինչու երեխաների համար չկան ուրախ նյութեր, որոնց միջոցով նրանց կարելի է կրթել։ Միշտ առաջնորդվել է սկզբունքով, որ եթե ինքդ կարող ես մի բան ստեղծել, ինչու ես պահանջում ուրիշ մարդկանցից, ինչու ես բողոքում և կարծում, որ կա մեկը, որը կարող է քո երազանքը կատարել, երբ քեզ տրված է այն իրականացնելու բոլոր հնարավորությունները։ Ըստ Բաբաջանյանի՝ այդպես էլ ստեղծվել են քարտեզները․ մի օր արթնացել է ու հասկացել, որ հենց ինքը պետք է դա անի, քանի որ դա իր երազանքն է։

Յանա Բաբաջանյանի խոսքով՝ միտքը կյանքի կոչելու գործում մեծ դեր են խաղացել իր ընկերները, որոնք սիրում են Երևանը, իր աշխատանքային խումբը։ Երևանի մեծ կենտրոնը ներառող քարտեզը, «Գունավորիր Երևանի քարտեզները» գիրքը, «Գունավորիր Երևանի պատմական շենքերը» գիրքը նախագծի հեղինակի մանկական ու յուրօրինակ մտքերի իրականացման արտացոլանքն են։

Անդրադառնալով նախագծի անվանը՝ Բաբաջանյանը նշեց, որ «Պես-Պես» անվան ընտրությունը երկար չի տևել, ցանկացել են ընտրել անուն, որը կապված կլինի գույների հետ։

«Մի օր երեխաների հետ բացեցինք բառարանը և սկսեցինք փնտրել գեղեցիկ հայկական բառեր, որոնք կապված լինեին գույների հետ։ Գույն բառի հոմանիշներում տեսնելով պես-պես բառը՝ հասկացանք, որ դա մեր անունն է, այսինքն՝ գունավորենք պես-պես գույներով»,- նշեց նա։

Բաբաջանյանն ընդգծեց, որ արտադրանքի պահանջարկը մեծ է սփյուռքում՝ համագործացում են ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Սիրիայի, Կանադայի հայկական դպրոցների, մանկապարտեզների հետ։

«Փորձը ցույց է տալիս, որ եթե մի բան ստեղծում ես այնպես, ինչպես կստեղծեիր քո երեխաների համար՝ դա աշխատում և գնահատվում է, որովհետև արտադրանքը ստեղծված է հոգու խորքից, ստեղծված է շատ որակով և մանրամասն աշխատանքով, ոչ մի բան հենց այնպես արված չի։ Նման աշխատանքը շատ գնահատվում է»,- նշեց Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+