Իրաքի հայ համայնքը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին է փոխանցել 90 հազար ԱՄՆ դոլար։
Հանգանակությանը մասնակցել է հայ համայնքի գրեթե յուրաքանչյուր ընտանիք, հայտնում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը:
Հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում հայ համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաև Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանին, որը իրականություն է դարձրել հայկական բանակին աջակցելու իրաքահայերի ցանկությունը:
«Երախտապարտ ենք համայնքի յուրաքանչյուր անդամին օգնելու պատրաստակամության և ներդրած յուրաքանչյուր լումայի համար։ Համայքի նման աջակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, որ հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված բոլոր նպատակները»,- ասված է հիմնադրամի էջում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







