Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:40

Գլխավոր լուրերը օգոստոսի 3-ի առավոտյան

Գլխավոր լուրերը օգոստոսի 3-ի առավոտյան
  • Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Նշվում է, որ ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց՝ https://bit.ly/2DpvHAe
  • Ադրբեջանի ագրեսիան զսպելու ի՞նչ քաղաքականություն է պատրաստվում կիրառել ԱՄՆ-ն։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն ամերիկյան հետախուզության ֆինանսավորման օրինագծում ներառել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին վերաբերող դրույթ: Նշված դրույթը կոչ է անում ԱՄՆ հետախուզական հանրությանը գրավոր գնահատական տալ Կոնգրեսին, թե ով է նախաձեռնում ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ https://bit.ly/3frB678
  • «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Հայաստանում ընդդիմությունը փորձել է բաժանել բանակն ու երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Նա նման գործողությունները որակել է որպես «դավաճանական քայլ»՝ https://bit.ly/39QEZkR
  • Կյանքի է կոչվում Հայաստան-Սփյուռք կապող ևս մեկ կամուրջ: Մեկնարկում է կառավարության հավանությանն արժանացած «Հայկական վիրտուալ կամուրջ ծրագիրը»՝ https://bit.ly/2PmCJbu
  • Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում նկատվում են դրական միտումներ։ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 209 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39.050-ի՝ https://bit.ly/2XCFx9l
  • Պարետային թուլացումների թվում է բացառապես 10:00-ից մինչև 12:00-ն խանութներում  ավագ տարիքի մարդկանց պարտադիր սպասարկման մասին որոշման չեղարկումը՝ https://bit.ly/3gpbE3B
  • Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում մարտական հրաձգությամբ՝  https://bit.ly/3kcCi23
  • Հնարավոր է, որ անկարգություններն ու հարձակումները հայկական տաճարների, խանութների և էթնիկ հայերի վրա, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում, Բաքվի ցուցումով կտեղափոխվեն Թել Ավիվ։ Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտնել է, որ Իսրայելում ադրբեջանական համայնքը մտադիր է ակցիա անցկացնել Թել Ավիվում գտնվող հայկական եկեղեցու դիմաց՝ https://bit.ly/3gq35Fz
  • Անցնենք հարևան հանրապետության ագրեսիայից դեպի մեր ԶՈՒ խաղաղապահ գործողություններ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո՝ ամերիկյան ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու՝ https://bit.ly/2Xoh3QK

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+