Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 259 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38196-ի: Հուլիսի 30-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 28366 է, փաստացի բուժվում է 8877-ը, գրանցվել է մահվան 728 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 161754 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 225 են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդությա 37937 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







