- Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց՝ https://bit.ly/338uCaL
- Կապիտան Աշոտ Միքայելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ https://bit.ly/3jOvDKV
- Տավուշում հակառակորդի հրետակոծության արդյունքում վնասված տների վերանորոգումը մեկնարկած է՝ https://bit.ly/3hP37r1
- РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է։ Ըստ վարչապետի` Մոսկվան առանցքային դեր է խաղացել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում՝ https://bit.ly/309JLqg, վարչապետն անդրադարձել է նաև RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությւոններին։ Նա նշել է, որ Սիմոնյանի մոտեցումը Մոսկվայի և Երևանի հարաբերությունների գնահատման նկատմամբ ակնհայտ բացասական արձագանք է առաջացրել Հայաստանում, և դրանում ներկայացված պահանջները Երևանում համարում են անհիմ։ վարչապետն ընդգծել է՝ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը Փաշինյանը չէ, ոչ Պետրոսյանը, ոչ Պողոսյանը, ոչ Սարգսյանը, ոչ Քոչարյանը։ Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է՝ https://bit.ly/308qmWU
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հանդիպումը կարող է կայանալ աշնան սկզբին՝ https://bit.ly/3hPJ8Ir
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37629-ի՝ https://bit.ly/2P1dPy6, կորոնավիրուսից մահվան ևս 8 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 719-ի՝ https://bit.ly/2X64auO
- Մոսկվայի տարբեր շրջաններում ազգամիջյան բախումների արդեն 15 մասնակից է ձերբակալվել՝ https://bit.ly/330LAYF
- Իրանում հակահայկական ցույցեր կազմակերպած 15 ադրբեջանցի է կալանավորվել՝ https://bit.ly/39CvNRd
- Հայ համայնքների ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացրել Մարսելում և Լոնդոնում՝ https://bit.ly/3086X8B
- Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ դատական նիստը՝ օգոստոսի 4-ին՝ https://bit.ly/2X60lWk
- Դատարանը չթույլատրեց Յուրի Խաչատուրովին երկու օրով լքել սահմանը՝ https://bit.ly/2BBUAbg
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ 2020 թ. հունիսին արձանագրվել է 1,4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1,9% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 1,7%։ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն էլ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.5%՝ https://bit.ly/309lXTA
- ԳԴՀ-ում անցկացվում է հետաքննություն՝ ՀՀ դեսպանության մեքենան հրկիզողներին բացահայտելու համար՝ https://bit.ly/3g9rdfB
- Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, համաձայն որի՝ սահմանվել են ինքնամեկուսացումից ազատման դեպքեր՝ https://bit.ly/3fdgzDc
- Առաջիկա երեք տարում պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ոռոգման ջրի 50 տոկոսը, և ամբողջությամբ՝ հողի հարկը և գույքահարկը: Սահմանապահ աշակերտների դասագրքերը կտրվեն անվճար՝ https://bit.ly/3fgZrg5
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







