Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 504 դեպք։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Սյունիքում գրանցվել է 5 մահ, 381 հոգի ապաքինվել է կորոնավիրուսից։ Նշվում է, որ այս պահին վարակված է 118 հոգի, որից 12 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, 106 հոգի բուժվում է առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկողությամբ։
Սյունիքում, հիվանդներն ըստ համայնքների, հետևյալն է՝
-19 հոգի՝ Կապանից,
-56 հոգի՝ Գորիսից,
-29 հոգի՝ Սիսիանից,
-12 հոգի՝ Քաջարանից,
-1 հոգի՝ Մեղրիից,
-1 հոգի՝ Տեղից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







