Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:15

Թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանողական միջոցներն իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարեցին

Թե՛ հարձակողական ԱԹՍ-ները, թե՛ պաշտպանողական ՀՕՊ միջոցներն իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարեցին: Այս մասին այսօր Հ1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, սակայն, պետք է ճիշտ հետևություններ կատարել, գրանցած հաջողությունները ավելի զարգացնել, կատարելագործել, ավելի մասշտաբային դարձնել:

«Զինված ուժերը հաջողությունից կամ անհաջողությունից մշտապես դասեր է քաղում և այժմ զարգացման լայն տեմպ է ընտրել»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով 2016 թ. Ապրիլյան պատերազմից քաղած դասերին՝ նա նշել է, որ այժմ ուժեղ կողմերն ավելի են խորացրել, իսկ թույլ կողմերը՝ վերացրել:

Ըստ ՀՀ ՊՆ ներկայացուցչի՝ ծավալի, մասշտաբի առումով Ապրիլյան պատերազմն այս գործողությունների հետ համեմատելի չէ: Բայց կիրառման ձևերի, մարտավարության, տեխնիկական միջոցների, զենքերի և շատ այլ  առումներով նմանություններ կան:

Արծրուն Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՏԻՄ մարմինների, ԱԻՆ-ի և մյուս օղակների համակարգված աշխատանքը՝ դրանք վերագրելով նախկինում գործած սխալները շտկելուն ու կայացած զորավարժություններին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+